Закладки Գրավիտացիա (2013) հայերեն

Գրավիտացիա (2013)
Անուն:
Գրավիտացիա (2013)
Ռեյտինգ:
Տարեթիվ:
2013
Երկիր:
ԱՄՆ , ՄԹ
Ժանր:
Ռեժիսոր:
Ալֆոնսո Կուարոն
Դերերում:
Սանդրա Բուլոք, Ջորջ Քլունի
Աշխատանքի ժամանակ ամերիկացի տիեզերագնացներին բաց տիեզերքում ողբերգություն է պատահում։ Տիեզերագնաց-գիտնական Ռայան Սթոունը , որը զբաղված էր տիեզերական «Հաբլ» տելեսկոպի վերանորոգմամբ, և վետերան-տիեզերագնաց Մէթ Կովալսկին, տիեզերքում արշավախմբի հրամանատարը, տիեզերանավի՝ տիեզերական աղբի հետ վթարից հետո միակ փրկվածներն էին։ Քանի որ վթարի հետևանքով տիեզերանավը վնասվել էր և չէր կարող Երկիր մոլորակ վերադառնալ, Կովալսկին որոշում է Ռայան Սթոունի հետ անհատական հրթիռային շարժիչի միջոցով հասնել մինչև Միջազգային տիեզերական կայան։ Սակայն կայանը նույնպես բախվել էր տիեզերական աղբի հետ, և անձնակազմի ոչ մի անդամ չէր մնացել այնտեղ։ Կայանում մնացած միակ տիեզերանավը՝ «Սոյուզ»-ը նույնպես վնասվել էր վթարի հետևանքով, և այն նույնպես չէր կարող վերադառնալ Երկիր մոլորակ։ Այնուամենայնիվ, Կովալսկին ասում է, որ «Սոյուզ»-ը նույնիսկ վթարված վիճակով կարող է տեղաշարժվել, բայց միայն տիեզերքի տարածքում։ Նրանք որոշում են այդ նավով հասնել մինչև «Տյանգուն»՝ Չինական տիեզերակայան, որի վրա առողջ վիճակում գտնվում էր «Շենժոու» տիեզերական ապարատը, որը համարվում էր «Սոյուզ»-ի կրկնօրինակը։

Դիտել Գրավիտացիա (2013) ֆիլմը հայերեն թարգմանությամբ