Закладки Առանց դեմքի (1997)

Առանց դեմքի (1997)
Անուն:
Առանց դեմքի (1997)
Ռեյտինգ:
Տարեթիվ:
1997
Երկիր:
ԱՄՆ
Ռեժիսոր:
Ջոն Վու
Դերերում:
Ջոն Տրավոլտա, Նիկոլաս Քեյջ, Ջոան Ալլեն, Ջոան Ալլեն, Ալեսսանդրո Նիվոլա, Ալեսսանդրո Նիվոլա, Ջինա Գերշոն, Հարվի Պրեսնելլ, Քոլմ Ֆոերո.
ՀԴԲ-ի գործակալ Շոն Արչերը երկար ժամանակ հետևողականորեն փնտրում է Կաստոր և Պոլուքս Տրոյ եղբայներին, ովքեր հայտնի միջազգային հանցագործներ են։ Իսկ Կաստորի հետ կապված նա անձնական վրեժ ունի լուծելու։ Կաստորը սպանել էր իր հնգամյա որդուն։ ՀԴԲ-ն ընկնում է եղբայրների հետքի վրա և օդանավակայանում ձերբակալում Պոլուքսին, իսկ տեղի ունեցած փոխհրաձգությունից հետո Կաստորը վիրավորվում է և ընկնում կոմայի մեջ։

Շուտով պարզվում է, որ թռիչքից առաջ եղբայրները թունավոր գազ արտանետող ռումբ են տեղադրել քաղաքում։ Պոլուքսը չի ցանկանում հայտնել ռումբի տեղը։

ՀԴԲ-ն Շոնին առաջարկում է վտանգավոր առաքելություն կատարել։ Հատուկ վիրահատության օգնությամբ նրա դեմքի մաշկի փոխարեն դնում են հանցագործ Կաստորի դեմքը, որպեսզի նա, ներկայանալով որպես Կաստոր, կարողանա բանտում տեղեկություն ստանալ ռումբի վայրի մասին։ Անվտանգությունից ելնելով այս ամենը խիստ գաղտնի է պահվում։

Այդ ժամանակ հիվանդանոցում Կաստորը անսպասելի արթնանում է կոմայից և, տեսնելով Շոնի վիրահատված դեմքը, հասկանում է, թե ինչ է կատարվել և բռնությամբ ստիպում է բժշկին Շոնի դեմքը դնել իր դեմքի փոխարեն, որից հետո նա սպանում է բժշկին և ՀԴԲ-ի գործակալներին, ովքեր գիտեին այս գործողության մասին ...
Loading...
Loading...
Mko
Mko
  • 1
Shat shnorhakalutyun dzez Hayer.tv Jan!!!
  • 15 декабря 2018 01:52