Закладки Փրկել պարոն Բենքսին (2013) հայերեն

Փրկել պարոն Բենքսին (2013)
Անուն:
Փրկել պարոն Բենքսին (2013)
Ռեյտինգ:
Տարեթիվ:
2013
Երկիր:
ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ավստրալիա
Ժանր:
Ֆիլմեր հայերեն թարգմանությամբ , Դրամա, կենսագրություն, պատմությու
Ռեժիսոր:
Ջոն Լի Հանկոկ
Դերերում:
Թոմ Հենքս, Էմմա Թոմփսոն, Քոլին Ֆարրել, Աննի Ռոուզ Բուքլին, Ջեյսոն Շվարցման
Disney-ի «Մերի Փոփինս» դասական գեղարվեստական ֆիլմի էկրանավորման պատմությունը:
Երբ Ուոլթ Դիսնեյը իր դստրերին խոստանում է ֆիլմ նկարահանել իրենց սիրած գրքի` Պամելա Թրևերսի «Մերի Փոփինս» հեքիաթի հիման վրա, նրա մտքով անգամ չի անցնում, որ այդ խոստումը կատարելու համար ավելի քան քսան տարի կպահանջվի: Երբ նա փորձում է ստանալ գրքի էկրանավորման իրավունքները, նա բախվում է քմահաճ և համառ բրիտանացի գրողի հետ, որը ոչ մի կերպ չի ուզում, որ ֆիլմերի ստեղծման հոլիվուդյան մոտեցումը «աղավաղի» իր սիրած հերոսուհուն: Միայն վաթսունականների սկզբներին է նա համաձայնվում անձամբ գալ Լոս-Անջելես և սկսել էկրանավորման վերաբերյալ բանակցությունները:
1961 թ.-ին`երկու շաբաթ շարունակ, քանի դեռ ընթանում էին Պամելա Թրևերսի հետ բանակցությունները, Ուոլթ Դիսնեյը գործի է դնում իր բոլոր հնարքները: Նա ներկայացնում է Թրևերսին ֆիլմի էկրանավորման վերաբերյալ իր ունեցած գաղափարները և էսքիզները, փորձում տպավորել գրողին տաղանդավոր կոմպոզիտորներ Շերման եղբայրների կողմից գրված հիասքանչ երաժշտությամբ և նույնիսկ էքսկուրսիաներ է կազմակերպում Դիսնեյլենդում: Բայց Թրևերսը ոչ մի կերպ չի զիջում, և հայտնի կինոռեժիսորը քիչ է մնում հրաժարվի իր մտահղացումից:

Դիտել Փրկել պարոն Բենքսին (2013) ֆիլմը հայերեն թարգմանությամբ