Закладки Ամելի (2001)

Ամելի (2001)
Անուն:
Ամելի (2001)
Ռեյտինգ:
Տարեթիվ:
2001
Երկիր:
Ֆրանսիա, Գերմանիա
Ռեժիսոր:
Ժան-Պիեռ Ժոնե
Դերերում:
Օդրի Տոտու, Մատյո Կասովից, Ռյուֆյուս, Լորելա Կրավոտա, Սերժ Մեռնել, Ջամել Դեբբուզ, Ջամել Դեբբուզ, Քլեր Մորիե, Իզաբել Նանտի, Դոմինիկ Պինոն
Ամելի Պուլենն իր մանկությունն անցկացրել է մտացածին աշխարհում ու մենակության մեջ։ Նա մշտապես երազում է և զրուցում իր հորինված ընկերոջ՝ կոկորդիլոսի հետ[13]։ Նրա հայրը՝ Ռաֆայել Պուլենը, սխալմամբ նրա մոտ ախտորոշում է սրտի արատ․ հայրը դստեր հետ քիչ ժամանակ էր անցկացնում, այդ պատճառով էլ ամենամսյա բժշկական զննության ժամանակ Ամելին հուզվում էր, ինչի հետևանքով նրա սիրտն սկսում էր արագ աշխատել։ Ամելին ստիպված էր տանը կրթություն ստանալ՝ զրկված լինելով մյուս երեխաների հետ շփման հնարավորությունից։
Ամելիի մայրը՝ Ամանդինա Պուլենը, զոհվել է․ Նոտր Դամից դուրս գալիս տաճարի տանիքից նրա վրա է ընկել կանադացի ինքնասպան-զբոսաշրջիկը։ Պուլենների այգում ստեղծվում է փոքրիկ դամբարան Ամանդինայի աճյունի համար։ Դառնալով չափահաս՝ Ամելին հեռանում է հայրական տնից։ Նա աշխատում է Մոնմարտրում՝ «Երկու ջրաղաց» սրճարանում։ Մի քանի անգամ նա փորձել է սիրային հարաբերություններ հաստատել տղամարդկանց հետ, սակայն նրա փորձերը «եղել են ոչ համոզիչ»։