Закладки Բյութիֆուլ (2009) հայերեն

Բյութիֆուլ (2009)
Անուն:
Բյութիֆուլ (2009)
Ռեյտինգ:
Տարեթիվ:
2009
Երկիր:
Մեքսիկա, Իսպանիա
Ռեժիսոր:
Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտու
Դերերում:
Մարիսել Ալվարես, Խավիեր Բարդեմ, Հաննա Բուշաիբ, Գիլյերմո Էստրելյա, Էդուարդ Ֆերնանդես, Շեյխ Նդիայե, Դիարբեքիրյաթու Դաֆֆ
Ֆիլմը պատմում է Ուզբելի մասին, ով ամուսնալուծված է, ապրում է երկու երեխաների հետ։ Նա իմանում է, որ տառապում է անբուժելի հիվանդությամբ։ Ֆիլմի ընթացքում նա պատրաստվում է իրա մոտալուտ մահվանը. հիշում ա անցյալն ու կարգավորում գործերը ներկայում։ Գլխավոր հերոսը ներգրավված է անօրինական զբաղմունքի մեջ. օգնում է անօրինական իմիգրանտներին աշխատանք գտնել՝ դրանից որոշակի շահույթ ունենալով։ Նրա խնամատարության ներքո էին մի քանի տասնյակ չինացիներ, ովքեր տարբեր բանվորական աշխատանքներ էին կատարում։ Խնայողության նպատակով այդ իմիգրանտների բնակավայր հանդիսացող նկուղի համար նա գնում է էժանագին ջեռուցիչներ, որոնց պատճառով աշխատողները մահանում են շնչահեղձությունից։ Նրան սկսում է սաստիկ տանջել խղճի զգացումը, նրան հետևում են մահացածների պատկերները։ Շուտով նրա կրպակում է հայտնվում ոստիկանությունը, որն ավելի վաղ արդեն բացահայտել էր Բարսելոնայի փողոցներում նրա անօրինական վաճառքի կետերն ու ձերբակալել էր դրանց աշխատողներին։ Միաժամանակ Ուզբալն իմանում է իր նախկին կնոջ ու հարազատ եղբոր կապի մասին։ Նա իր տուն է բերում մի կնոջ՝ Իգեին՝ իր երեխայի հետ (երկրից արտաքսված իմիգրանտներից մեկի կինը)։ Վերջինս օգնում է Ուզբալին պայքարել հասունացող հիվանդության դեմ և խնամել երեխաներին, որոնց մայրը ինքն իր մասին անգամ չէր կարողանում հոգ տանել և շուտով հայտնվում է հիվանդանոցում։ Ուզբալը լուռ մահանում է անկողնում՝ դստեր կողքը պառկած։

Դիտել Բյութիֆուլ (2009) ֆիլմը հայերեն թարգմանությամբ