Закладки Կնոջ բույրը (1992) հայերեն

Կնոջ բույրը (1992)
Անուն:
Կնոջ բույրը (1992)
Ռեյտինգ:
Տարեթիվ:
1992
Երկիր:
ԱՄՆ
Ռեժիսոր:
Մարտին Բրեստ
Դերերում:
Ալ Պաչինո, Քրիս Օ'Դոննել, Ջեյմս Ռեբհորն, Գաբրիել Անվար, Ֆիլիպ Սեյմուր Հոֆման, Բրեդլի Ուիթֆորդ, Թոդ Լուիսո, Ֆրենսիս Քոնրոյ, Ռոն Էլդարդ, Ջուն Սքուիբ
Ավարտական դասարանի աշակերտ Չարլի Սիմսը տոնական օրերին աշխատանքի է անցնում որպես խնամակալ. նա պիտի խնամեր հանգստի մեկնող զույգի կույր ազգականին։ Վերջինս պաշտոնաթող փոխգնդապետ է, որ կուրացել է դժբախտ պատահարի հետևանքով։ Նա կոպտորեն է դիմավորում Չարլիին։ Երիտասարդը ցանկանում է հրաժարվել աշխատանքից, բայց վերջիվերջո համաձայնում է մնալ։

Ընտանիքի անդամների մեկնումից հետո պարզվում է, որ փախգնդապետն իր ծրագրերն ունի ազատ օրերի վերաբերյալ։ Նա որոշել է տանը մնալու փոխարեն մեկնել Նյու Յորք, տեղավորվել «Ուոլդորֆ-Աստորիա» շքեղ հյուրանոցում, ընթրել ռեստորանում, ծանոթանալ մեկ կամ մի քանի կանանց հետ ու նրանց հետ զվարճանալ հյուրանոցի իր համարում։ Այս ամենին վերջ էր դնելու կրակոցը, որով նա ուզում էր վերջ տալ իր կյանքին, որովհետև այլևս չի ցանկանում հաշտվել իր անօգնականության ու միայնակության հետ։

Դիտել Կնոջ բույրը (1992) ֆիլմը հայերեն թարգմանությամբ