» » Քաղաքականությունը՝ քաղաքականություն, բայց... Արմեն Աշոտյանի «լայվը» Բրյուսելից

Քաղաքականությունը՝ քաղաքականություն, բայց... Արմեն Աշոտյանի «լայվը» Բրյուսելից

Քաղաքականությունը՝ քաղաքականություն, բայց... Արմեն Աշոտյանի «լայվը» Բրյուսելից
Поделится:
Рейтинг:
Категория:
Loading...

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ով այսօր տեղեկացրել էր, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը դարձել է Կենտրոնամետ Դեմոկրատների միջազգային միության (IDC-CDI) լիիրավ անդամ, ֆեյսբուքյան ուղիղ միացման միջոցով տեղեկացրել է, որ այդ կառուցն այսօր ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւ: Մանրամանսերը՝ տեսանյութում: Հիշեցնենք, որ ըստ Արմեն Աշոտյանի գրառման, IDC-CDI-ին ՀՀԿ-ի անդամակցության որոշումը կայացվել է կազմակերպության՝ Բրյուսելում ընթացող Գործադիր մարմնի նիստին։ «Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միության անդամ են հանդիսանում մոտ 100 կուսակցություն շուրջ 50 երկրներից՝ Եվրոպայից, Լատինական Ամերիկայից, Ասիայից եւ Աֆրիկայից։ Այն հանդիսանում է համաշխարհային խոշորագույն քաղաքական ընտանիքներից մեկը։ Մենք ընդլայնում ենք մեր միջազգային կապերն ու գործունեությունը, որոնք ծառայել եւ ծառայելու են Հայաստանի եւ Արցախի շահերին»,-գրել էր Արմեն Աշոտյանը։