» » Ստեղծվել է «Ռոբերտ Քոչարյանի աջակիցների դաշինք»․ անցկացվել է առաջին հանդիպումը

Ստեղծվել է «Ռոբերտ Քոչարյանի աջակիցների դաշինք»․ անցկացվել է առաջին հանդիպումը

Ստեղծվել է «Ռոբերտ Քոչարյանի աջակիցների դաշինք»․ անցկացվել է առաջին հանդիպումը
Поделится:
Рейтинг:
Категория:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին աջակցող մի շարք անհատներ, կազմակերպությունների ղեկավարներ եւ ներկայացուցիչներ միավորվել են եւ կազմել «Նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների դաշինքը»: Այս մասին Asekose.am-ը տեղեկանում է Ռոբերտ Քոչարյանի ոչ պաշտոնական կայքի` 2.rd.am-ի ֆեյսբուքյան էջից։ «Դաշինքի ստեղծման նպատակը աջակցությունն է ապօրինի կալանքի տակ գտնվող ՀՀ երկրորդ նախագահին։ Առաջին հավաքի ժամանակ ելույթով հանդես եկան դաշինքի անդամները, ներկայացրեցին դաշինքին միանալու դրդապատճառները եւ հայտնեցին իրենց պատարսատակամությունը՝ անել ամեն ինչ արդարության վերականգնման եւ ՀՀ երկրորդ նախագահին կալանքից ազատ արձակման համար: Դաշինքի ստեղծման հավաքին հրավիրված էր նաեւ ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը, որը ողջույնի եւ շնորհակալության խոսք ասաց ներկաներին»,-ասված է գրառման մեջ: