» » Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցներն անբարո պահվածք են ցուցաբերում. Ջիվան Աբրահամյան

Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցներն անբարո պահվածք են ցուցաբերում. Ջիվան Աբրահամյան

Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցներն անբարո պահվածք են ցուցաբերում. Ջիվան Աբրահամյան
Поделится:
Рейтинг:
Категория:

Արդեն տեղեկացրել ենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան– Նոր Նորքի նստավայրում մեկնարկել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի, 2008-ին Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանի նկատմամբ քրեական գործով դատական առաջին նիստը։Ամբաստանյալներից դատարանում ներկա է միայն Ռոբերտ Քոչարյանը, որի մուտքը ներկաները ծափերով են ողջունել։ Նշենք, որ լարված է մթնոլորտը ոչ միայն դատարանի նիստերի դահլիճում, այլ նաև բակում: Տեղեկացրել ենք՝ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների և քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի միջև տեղի ունեցած միջադեպի մասին Դատարանի շենքի առաջ հավաքվում են նաև Ռոբեևտ Քոչարյանի դեմ արտահայտվողները: Նրանցից Ջիվան Աբրահամյանը, որ հայտնի է Մանվել Գրիգորյանի դեմ ակցիաներով, Էջմիածնից է եկել ու ֆեյսբուքյան «լայվի» միջոցով բոլորին հրավիրել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան– Նոր Նորքի նստավայրի դիմաց, որպեսզի ապացուցեն, որ Քոչարյանի կողմնակիցները չեն երկրի տերը: