» » Նոր մանրամասներ երթուղայինի պայթյունից. «Գազել»-ում բռնկված հրդեհի զոհերի թիվը 6-ն է

Նոր մանրամասներ երթուղայինի պայթյունից. «Գազել»-ում բռնկված հրդեհի զոհերի թիվը 6-ն է

Նոր մանրամասներ երթուղայինի պայթյունից. «Գազել»-ում բռնկված հրդեհի զոհերի թիվը 6-ն է
Поделится:
Рейтинг:
Категория:

Արդեն տեղեկացրել ենք, որ հուլիսի 6-ին, ժամը 15:15-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզում Զոդի կամրջին տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել է երեք ավտոմեքենա: Բախման հետևանքով «Գազել»-ում հրդեհ է բռնկվել, և այն վերածվել է մոխրակույտի։ Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի հրշեջ փրկարար ջոկատը 1 մարտական հաշվարկով, ովքեր քաղաքացիների օգնությամբ մարել են «Գազել»-ում առաջացած հրդեհը, և այնտեղ հայտնաբերել են 6 մոխրացած դի և , ըստ տարբեր աղբյուրների, 9 -ից 12 տուժած: Նշենք նաև, որ քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ Արարատի մարզում տեղի ունեցած վթարի հետևանքով 10 անձ տեղափոխվել է հիվանդանոց:Դեպքի վայրի զննությամբ այս պահին հայտնաբերվել է 6 այրված դի: «Դեպքի առթիվ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- գրել է Հարությունյանը: Կադրերը՝ ֆեյսբուք սոցիալական ցանցից