» » Իջևանում էլի են լինելու բերման ենթարկվածների. Օսիպյան

Իջևանում էլի են լինելու բերման ենթարկվածների. Օսիպյան

Իջևանում էլի են լինելու բերման ենթարկվածների. Օսիպյան
Поделится:
Рейтинг:
Категория:

Գիշերն Իջևանում տեղի ունեցած դեպքերից հետո ոստիկանապետ Վալերի Օսիպյանն Իջևանում է։ Նա այսօր մեկնաբանել է միջադեպը և մանրամասներ ներկայացրել։ Ըստ նրա խոսքերի՝ ցուցարարները փորձել են նախապայմաններ առաջադրել ոստիկանությանը:

Օսիպյանն ասաց, որ ցուցարարների պահանջները եղել են հետևյալները՝ ազատ արձակել բերման ենթարկվածներին ու նրանց մեքենաները, որոնք առանց փաստաթղթերի փայտանյութ են տեղափոխել։ Ոստիկանությունը, ըստ ոստիկանապետի, այս պահանջներին չի ենթարկվել։

Ոստիկանապետի խոսքերով՝ բախումներից հետո 9 ոստիկան այժմ ապաքինվում է Երևանում։ Հարուցվել է քրեական գործ՝ խուլիգանության և իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալու հատկանիշներով, կա 19 բերման ենթարկված։

Հիշեցնենք, որ երեկ գիշերը բախում է տեղի ունեցել Իջևանում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը փակած քաղաքացիների և ոստիկանների միջև։