» » Հայկ Մարության. Մենք նոր ենք սկսել, ի՞նչ հրաժարականի մասին է խոսքը

Հայկ Մարության. Մենք նոր ենք սկսել, ի՞նչ հրաժարականի մասին է խոսքը

Հայկ Մարության. Մենք նոր ենք սկսել, ի՞նչ հրաժարականի մասին է խոսքը
Поделится:
Рейтинг:
Категория:
Loading...

«Դեղին մամուլը հանեք ձեր մակարդակից և ոչ թե հակառակ պրոցեսն արեք: Ինչի՞ մասին է խոսքը, մենք նոր ենք սկսել, մենք մեծ պլաններ ունենք, ի՞նչ հրաժարականի մասին է խոսքը»,-այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող լուրերին, թե պատրաստվում է հրաժարական տալ:
Դիտարկմանը, թե աղբահանության խնդրից ելնելով են այդ լուրերը շրջանառվում, քաղաքապետն ասաց. «Աղբահանության խնդիրն արդեն լուծված է: Ստեղծվել է համայնքային հիմնարկը և այն շատ արագ տեպերով կլրացնի այդ բացը և մենք կմտնենք բնականոն կյանք...Երևանի քաղաքապետարանը գրեթե տեխնիկա չի ունեցել, իսկ այսօր ունի այնքան տեխնիկայի պաշար, որ կարողանանք անկախ լինել, կարողանանք իրագործել մեր առջև դրված խնդիրները: Այսքանն անելու հետ մեկտեղ ինչպե՞ս կարող է մարդ մտածել հրաժարականի մասին: Հրաժարական տամ, որ այլևս մանկապարտեզների տարածքները հետ չբերե՞մ»,-ասաց Հայկ Մարությանը:

Հայկ Մարությանի ճեպազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում