Закладки Մուլան 2 (2004) հայերեն

Մուլան 2 (2004)
Անուն:
Մուլան 2 (2004)
Ռեյտինգ:
Տարեթիվ:
2004
Երկիր:
ԱՄՆ
Ռեժիսոր:
Դարրել Ռունի
Դերերում:
Մինգ-Նա Վեն, Բրեդլի Դերիլ Վոնգ, Լյուսի Լյու, Հարվի Ֆայերշտայն, Սանդրա Օ, Գեդդե Վատանաբե, Թոմ Լորեն, Ջերի Տոնդո
Անցավ ամիս այն բանից հետո, երբ Մուլանը հաղթանակով տուն վերադարձավ։ Գեներալ Լի Շենգը խնդրում է նրա ձեռքը և համաձայնություն ստանում։ Լսելով նրանց նշանադրության մասին՝ Մուշուն ուրախանում է այնքան, մինչև որ նախնիները, որոնց արդեն հասցրել էր ձանձրացնել վիշապի մեծամտությունը, բացատրեցին նրան, որ ամուսնությունից հետո Մուլանը դադարում է լինել նրա խնամակալը, և Մուշուն կորցնում է իր հեղինակությունը և պահապանի իր տեղը։ Ցանկանալով իր տեղը պահել՝ Մուշուն որոշում է կռվեցնել զույգին։ Այդ ժամանակ կայսրը Մուլանին և գեներալ Շենգին խնդրում է ուղեկցել իր 3 աղջիկներ՝ արքայադուստր Մեյին, Տին Տինին և Սուին Կի Հոն թագավորություն, որտեղ վերջիններս պետք է ամուսնանան և պայմանագիր կնքեն Չինաստանի հետ, որպեսզի մոնղոլները չհարձակվեն երկրի վրա։ Եթե դա չարվի 3 օրում, ապա դաշինքը չի գործի։ Որպես պահակ Մուլանը և Շենգը իրենց հետ վերցնում են Յաոյին, Լինգային ու Չյեն-Պոյին։

Դիտել Մուլան 2 (2004) ֆիլմը հայերեն թարգմանությամբ