Սերիալ Մեղսավորը / Mexsavore


Փոքր ընտանեկան բիզնես, փոքր որդի և սիրելի ամուսին, ում հետ երբեմն կոնֆլիկտներ են առաջանում, քանի որ իր ծնողների հետ շատ է կապված: Ամեն ինչ կարծես սովորական է, բայց հոգու խորքում ինչ-որ բան խանգարում է Կորային վայելել կյանքը: Նա պարբերաբար հայտնվում է հիշողությունների գրկում՝ իր մանկության և կրոնական ընտանիքում դաստիարակության, որի պատճառով աղջիկը կորցնում էր իր վերահսկողությունը։ Հերթական նման հիշողությունների գիրկն ընկնելու ժամանակ հերոսուհին հարձակվում է անծանոթի վրա և դանակի մի քանի հարված հասցնում նրան, որի պատճառով անծանոթը մահանում է։ Աղջիկը լիովին ընդունում է իր մեղքը, և այժմ նրան երկար ազատազրկում է սպառնում, սակայն դետեկտիվ Էմբրոուզը որոշում է կայացնում պարզել իրական պատճառները, որոնք դրդել են Կորային կատարել այդ սարսափելի արարքը․․․